ՀՀ ոստիկանությունը քրեակատարողական հիմնարկ է տեղափոխել միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի և Շվեդիայի քաղաքացուն


ՀՀ ոստիկանությունը քրեակատարողական հիմնարկ է տեղափոխել միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի և Շվեդիայի քաղաքացուն

  • 22-04-2019 17:56:40   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ապրիլի 20-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում հայտնաբերվել և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել  2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի Ֆրանսիզ  Ռ.-ն:
 
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից,  «Արմավիր» ՔԿՀ-ում զննության ընթացքում Ֆրանսիզ  Ռ.-ի  ճամպրուկի աջ անիվի միջից հայտնաբերվել է 0,9 գրամ սև, կասկածելի կոշտ զանգված։
 
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play