Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահի հետ


Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահի հետ

  • 25-04-2019 12:57:32   | Ուրուգվայ  |  Քաղաքական

Ուրուգվայում գտնվող ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին Ուրուգվայի խորհրդարանում հանդիպել է երկրի փոխնախագահ, Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի (Lucía Topolansky) հետ:
 
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, նախարար Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և կարգավորման շուրջ արցախյան կողմի մոտեցումները։
 
 
 
Նախարար Մայիլյանը և փոխնախագահ Տոպոլանսկին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում կայունության պահպանման և երկարաժամկետ խաղաղության հաստատման շուրջ։
 
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play