Սեպտեմբերի 6-7-ին կանցկացվի կերպարվեստի հայ գործիչների համահայկական համաժողովը<br />


Սեպտեմբերի 6-7-ին կանցկացվի կերպարվեստի հայ գործիչների համահայկական համաժողովը

  • 14-07-2010 15:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սփյուռքի նախարարությունը նախատեսում է սեպտեմբերի 6-7-ին Երեւանում անցկացնել կերպարվեստի (նկարչություն, քանդակագործություն, դիզայն, գրաֆիկա եւ այլն) հայ գործիչների համահայկական համաժողով: Միջոցառման նպատակն է վեր հանել բնագավառի արդի խնդիրները, երիտասարդ ստեղծագործողների կրթական հարցերը, հայ կերպարվեստի զարգացման հեռանկարները, քննարկել կերպարվեստի գիտական ուսումնասիրության եւ ժառանգության պահպանման, մնայուն արժեքների թվայնացման հնարավորությունները, այդ ոլորտում Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիները: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ եւ բանավեճեր, կանցկացվեն վարպետության դասընթացներ: Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային կապերի եւ գործակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված, ինչպես նաեւ գործակցության մեխանիզմների ստեղծման նպատակով կազմակերպվող այս համաժողովի ավարտին կստեղծվի կերպարվեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play