Ռոբերտ Քոչարյանը ունե՞ր իրավունք 42 մահապատժի դատապարտվածներին դատապարտելու ցմահ-մահվան. Ստեփան Գրիգորյան


Ռոբերտ Քոչարյանը ունե՞ր իրավունք 42 մահապատժի դատապարտվածներին դատապարտելու ցմահ-մահվան. Ստեփան Գրիգորյան

  • 02-05-2019 19:55:19   | Հայաստան  |  Իրավունք

Անադրարության զոհը կամ քաղաքական դիակ

Համացանցով և որոշ ԶԼՄ-ներով ակտիվ քարոզչություն է տարվում ' իբրև Ռ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է 《քաղաքական հալածանք 》, բացի դա որոշ մարդիկ " հատկապես նրա փաստաբանները հազար ու մեկ փաստարկներ են բերում այն մասին , որ նրա նկատմամբ չէին կարող այս օրենքը կիրառել , այսինչ հոդվածը դնել և այլն :

Ցանկանում եմ , որպեսզի այդ մարդիկ մեկ հարցի պատասխանեն , եթե նրանք իրականում իրոք օրենքի տառը պաշտպանող իրավագետներ են : Արդյո՞ք 2003 թվականի օգոստոսի 1 -ին Ռ Քոչարյանը գործել է իրավական դաշտում , նա ունե՞ր իրավունք 42 մահապատժի դատապարտվածներին դատապարտելու ցմահ-մահվան : Այն պարագայում , երբ որ նոր քր.օրի գործողության մեջ դնող օրենքը հստակ սահմանում էր , որ նոր քր.օրի դրույթները չեն տարածվում մինչև 2003 թվականը ծանրացուցիչ հանգամանքներում հանցագործություն կատարած անձանց վրա :

Հիշեցման կարգով ավելացնեմ , որ նախկին ԽՍՀՄ 15 հանրապետություններից միայն Հայաստանի հանրապետությունը և Ադրբեջանը մահապատժի դատապարտված դատապարտյալների պատիժը փոխարինեցին ցմահ -մահվան , մյուս բոլոր հանրապետություները փոխարնեցին 15-20 տարի պատժաչափերի : Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են , Ռ Քոչարյանը գործել է իրեն հարազատ Ադրբեջանի ոգուն և տառին համապատասխան :

Մահապատժի դատապարտված դատապարտյալ ' Ստեփան Գրիգորյան 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play