Նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել: Այժմ ծառայողական քննություն է ընթանում. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել: Այժմ ծառայողական քննություն է ընթանում. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 08-05-2019 13:21:42   | Հայաստան  |  Քաղաքական



 
Նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել: Այժմ ծառայողական քննություն է ընթանում: 
 
Ինչպես մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կատարվածն իր գնահատմամբ՝  հանցագործություն է, որը շատ լուրջ հետևանքների պետք է հանգեցնի: 
 
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի (այս պահին լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) գործի հետ կապված լրագրողի մյուս հարցին, թե իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակությունը կասկածի տակ է դնում այդ գործի օբյեկտիվ քննության հնարավորությունը ԱԱԾ քննչական դեպարտամենտում, հետևաբար հնարավոր է այն տեղափոխել ՀՔԾ, վարչապետն ընդգծեց. 
 
«ԱԱԾ տնօրենը դեռ սկզբից, երբ պարզ էր, թե գործն ինչ ուղղությամբ է ընթանում, երկու-երեք անգամ եկել է ինձ մոտ, ասել՝  «Ես խնդրում եմ և առաջարկում, որ այս գործը փոխանցեք ՀՔԾ-ին», որովհետև ըստ ամենայնի նաև այն պատճառով, որ ԱԱԾ-ում էլ նեղվել են այդ կասկածներից: Ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, քանի որ կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը, այսինքն՝ մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մենք ինքներս մեզ հետ կապված գործերը քննարկենք և այսպես տալիս ենք ուրիշին»,- նկատեց վարչապետը: 
 
Վերջինիս խոսքերով, եթե օբյեկտիվության համար այդ գործը պետք է, այնուամենայնիվ, գնա ՀՔԾ, ինքն անձամբ ոչ մի խնդիր չի տեսնում: 
 
Ն. Փաշինյանը դարձյալ կոչ արեց դուրս գալ հին դիսկուրսներից՝ բացառելով գործերի ոչ օբյեկտիվ քննությունը և վստահեցրեց, որ այդ դեպքում խստագույնս կպատժվեն բոլորը: 
 
Դ. Սանասարյանին իրենց ընկեր համարողներին վարչապետը հիշեցրեց, որ Սանասարյանը նաև իր ընկերն է, բայց դա չի նշանակում, որ իր ընկերներն արտոնյալ են, իսկ ուրիշների ընկերները՝ ոչ: 
 
«Ամենաշատն ինձ զարմացնում է այն, որ շատերը դեռ չեն հասկանում, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում: Ինչու է թվում, թե բոլորն այդ նրբությունները հասկանում են, իսկ ես՝ չէ»,- նշեց նա: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play