Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը


Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը

  • 09-05-2019 15:13:52   | Իսպանիա  |  Քաղաքական

Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը։
 
Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին Արարատ Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիյա ի Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին՝ հետևել իրենց օրինակին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին։
 
Հիշեցնենք, որ Սորիան շրջկենտրոն է, ըստ այդմ 35 քաղաքներից 8_ը շրջկենտրոններ են։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Իսպանիայի 5 մարզ։
 
Արարտ Ղուկասյան

Իսպանաբնակ գրող, Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play