Կրասնոդարի իշխանությունները, չցանկանալով փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի տուրք չեն մատուցելու


Կրասնոդարի իշխանությունները, չցանկանալով փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի տուրք չեն մատուցելու

  • 24-04-2011 12:45:35   | Ռուսաստան  |  Քաղաքական
Ըստ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության Կրասնոդարի տարածաշրջանում, ըստ որոշ ռուսական լրատվամիջոցների, արգելվել է սգո հանրահավաքներ, երթեր կամ միջոցառումներ կազմակերպել, որոնք նվիրված կլինեն Հայոց Ցեղասպանության տարելիցին: Այս կապակցությամբ Ռուսաստանի Հայերի միության Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից նման ոչ մի հրահանգ չի ստացվել: Ըստ «Երկրամաս» թերթի, հայտարարությունում, որը ստորագրված է Ռուսաստանի Հայեր Միության Կրասնոդարի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռազմիկ Գեւորգյանի կողմից, ասված է. «Այն, որ Կրասնոդարի իշխանությունները չեն նախատեսելում ապրիլի 24-ին որեւէ երթ կամ միջոցառում կազմակերպել, պատճառաբանելով, որ չեն ցանկանում փչացնել հարաբերություններըԹուրքիայի հետ, արդեն գաղտնիք չէ: Սակայն այս տարի տարածաշրջանային իշխանությունները բաժանմունքին ոչ մի արգելք չեն ներկայացրել նման միջոցառումներ կազմակերպելու համար: Մենք երթեր եւ միջոցառումներ ենք կազմակերպել եւ հետագայում էլ կշարունակենք կազմակերպել` օգտվելով մեր սահմանադրական իրավունքներից եւ հետեւելով Ռուսաստանի Դաշնության օրենքներին: Գուցե ոչ բոլորին է դուր գալիս Կուբանի հայությանը համախմբելու մեր ջանքերը: Գուցե ոչ բոլորն են գոհ հայկական պետություննների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարների գործողություններից, որոնց նպատակը Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն է: Սակայն այս աշխատանքը շարունակական բնույթ է կրելու: Ինչ վերաբերում է Ցեղասպանության զոհերի հիշատակին, ապա յուրաքանչյուր հայ, որտեղ էլ լինի, որտեղ էլ բնակվի, պետք է հիշի ապրիլի 24-ը, իր ժողովրդի պատմության այս սեւ էջը, եւ հարգի Հայոց Ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը: Մենք հայ ժողովրդի մի մասնիկն ենք եւ հիշում ենք այդ»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play