Ծաղր եւ խայթոցներ. Ինչ տեղի ունեցավ ԵՏՄ վեհաժողովին


Ծաղր եւ խայթոցներ. Ինչ տեղի ունեցավ ԵՏՄ վեհաժողովին

  • 30-05-2019 10:39:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ավարտվել է ԵԱՏՄ հերթական վեհաժողովը: Գրեթե բոլոր երկրների ղեկավարների հայտարարություններում խրոխտ բառերից բացի կային գրեթե անթաքույց հեգնանք ու խայթոցներ:
 
Թվարկելով ԵՏՄ արտաքին կապերը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս տարի կհաջողվի գոնե երկու երկրի հետ համաձայնագրեր ստորագրել: «Հայաստանն առանձնակի կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Մենք նպատակադրված ենք արդյունավետորեն ավարտին հասցնել բանակցությունները Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ: Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից», – հայտնել է Հայաստանի վարչապետը: Սա ակնարկ էր, որ 5 տարի ԵԱՏՄ-ն չի կարողացել ճանաչում ստանալ «բարեկամ» երկրներից, էլ չասած Եվրամիությունն ու ԱՄՆ-ն:
 
Իր հերթին, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «երրորդ երկրների հետ առեւտրաշրջանառությունն ավելացել է 18.8%-ով՝ գերազանցելով 750 միլիարդ դոլարի շեմը: Եվ իրոք, այն ավելի արագ է աճել, քան միավորման մասնակիցների միջեւ ներքին առեւտուրը. այն աճել է 9.2%-ով՝ կազմելով 60 միլիարդ դոլարից ավելի: Ես, անկեղծ ասած, դրանում նույնպես դրական արդյունք եմ տեսնում միավորումից»:
 
Ռուսաստանի նախագահը դժվարությամբ էր թաքցնում հեգնանքը: Ընդ որում, նա ասել է, որ Հայաստանի նախագահը վերջերս աշխատել է չինացի գործընկերների հետ: «Մեր միության ռազմավարական գործընկերը, անշուշտ, Չինաստանն է», ասել է Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանին հընթացս«նախագահ» անվանելով:
 
«Մեր միության ամուր հիմքի ձեւավորման գրավականը ինտեգրացիային մասնակից երկրների տնտեսությունների հաջող զարգացումն է: Այդ ժամանակ նոր երկրներ ներգրավելու խնդիր չի լինի, որոնց մենք ցանկանում ենք միությունում տեսնել: Նրանք իրենք կգան այս միություն», – ընդգծել է Բելառուսի առաջնորդ Լուկաշենկոն: Նա առանձնահատուկ ընդգծել է բոլոր ոլորտներում, ներառյալ էներգետիկայում, հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին: Չէ՞ որ հատկապես էներգետիկայի ոլորտում ԵԱՏՄ-ում ընդհանուր ոչ մի բան չի ստացվում:
 
Վերջում Պուտինն արդեն լրիվ տարօրինակ հայտարարություն է արել. «Հարգելի գործընկերներ, օգտվելով առիթից, նշեմ, որ հոկտեմբերի 24-ին Ռուսաստանում՝ Սոչիում, կայանալու է Ռուսաստան-Աֆրիկա վեհաժողովը: Մենք հրավիրում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը մասնակցելու այդ միջոցառմանը:
 
Ռուսական հայտնի արտահայտություն կա՝ երեխաներ, մի գնացեք Աֆրիկա զբոսնելու:
 
Հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջեւ:
 
Դուք առաջին խորհրդային ղեկավարներից էիք, որ ստորագրեցիեք Բելովեժյան համաձայնագիրը, հետո մասնակցեցիք ԱՊՀ ստեղծմանը, հետո ակտիվ մասնակցեցիք ՀԱՊԿ ստեղծմանը, ասել է Նիկոլ Փաշինյանը Նազարբաեւին: Հայտնի է սակայն, որ Նազարբաեւը կտրականապես դեմ էր Բելովեժյան համաձայնությանը:
 
Հայաստանը ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ է: Բոլորին հայտնի է, որ եվրասիական ինտեգրացիայի գաղափարը Դուք եք առաջարկել, ասել է Փաշինյանը՝ կարծես ողջ մեղքը բարդելով Աբիշեւիչի վրա:
 
Վլադիմիր Պուտինը շարունակել է հեգնանքը՝ ողջունելով Նազարբաեւի նշանակումը ԵԱՏՄ պատվավոր նախագահի պաշտոնում: Պուտինն ակնարկել է, որ Նազարբաեւը գործազուրկ թոշակառու է եւ կարող է զբաղվել իր զավակով: Ճաշը եփել ես, դու էլ կեր՝ ասում է Պուտինը:
 
Նազարբաեւն ի պատասխան ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ղազախստանի ու Հայաստանի միջեւ երբեք խնդիրներ չեն եղել, միայն լավ հարաբերություններ ենք ունեցել»:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play