Երևանում կայացավ ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գրքերի շնորհանդեսը. (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
14-06-2019 16:05:15 | Հայաստան | Հասարակություն
Երևանում կայացավ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի հեղինակած «Այս տունը քո՞ւկդ է, թե իմս» և «Հալէպ. առաջին կայարան» գրքերի շնորհանդեսը:
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Զ. Խանջյանը, գրքերը լույս են տեսել 2007 և 2013 թվականներին, սակայն Հայաստանում ներկայացվեցին առաջին անգամ:
«Այս տունը քո՞ւկդ է, թե իմս» գիրքը հեղինակի՝ պատմական Հայաստանում գտնվող պապենական տուն կատարած ուխտագնացության հուշագրությունն է ամենայն մանրամասնությամբ:
Անդրադառնալով «Հալէպ. առաջին կայարան» գրքին՝ Զ. Խանջյանը նկատեց, որ Ցեղասպանությունից հետո Հալեպը եղել է անհայրենիք դարձած հայերի առաջին մայրաքաղաքը, որտեղ անցել է իր և իր նման հարյուր հազարավոր հայերի մանկությունը:
Այսօր խորը ցավ ապրելով Հալեպի ներկայիս վիճակի համար՝ Զ. Խանջյանը գիրքը համարում է նաև իր անձնական ցասման արդյունք: