Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ՝ անկախ նրանից կլիներ Վահե Գրիգորյանի նամակը և հայատրարությունը, թե չէ. ԱԺ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ՝ անկախ նրանից կլիներ Վահե Գրիգորյանի նամակը և հայատրարությունը, թե չէ. ԱԺ նախագահ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 28-06-2019 16:30:59   | Հայաստան  |  Քաղաքական



 
Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ՝ անկախ նրանից կլիներ Վահե Գրիգորյանի նամակը և հայատրարությունը, թե չէ: 
 
Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: 
 
Ըստ նրա՝ պետական կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ ՍԴ-ի, նկատմամբ չկա հանրային վստահություն, և այն տարիներ շարունակ եղել է հարցերը պարտակող, լղոզող կառույց: 
 
«Սա ճգնաժամ է՝ անկախ նրանից օրվա իշխանությունների քիմքին ով է հաճելի, ով չէ. այդպես չէ, այդ պրիզմայով չպետք է նայել այս հարցին»,- նկատեց Ա. Միրզոյանը: 
 
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք գործող իշխանությունը խնդիր է դրել փոխել Հրայր Թովմասյանին, խորհրդարանի ղեկավարը պատասխանեց. 
 
«Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն լինել չի կարող, որովհետև որևէ մեկը՝ լինի դա ԱԺ-ը, Հանրապետության նախագահը, կառավարությունը, վարչապետը, այս կամ այն կուսակցությունն այդպիսի իրավասությամբ ու լիազորությամբ օժտված չէ: ՍԴ-ում խնդրի հանգուցալուծման մեջ մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, և առաջին հերթին Հրայր Թովմասյանը: Այստեղ իր ունեցած ավանդն իսկապես կարող է անգնահատելի լինել, և ես մեծ հույս ու ակնկալիք ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում»: 
 
Ա. Միրզոյանի կարծիքով՝ անգամ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնից հեռանալը չի հանգուցալուծի այդ կառույցում առկա ճգնաժամը, քանի որ հանրային անվսատահությունը ոչ թե անձի, այլ կառույցի նկատմամբ է: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play