Արցախը հանձնելու մասին նամակը կեղծ է


Արցախը հանձնելու մասին նամակը կեղծ է

  • 03-07-2019 16:17:11   | Հայաստան  |  Քաղաքական

Օրերս համացանցում սկսեց շրջանառվել մի լուսանկար, որում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր նամակ է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նամակում նշվում էր Արցախը Ադրբեջանին փոխանցելու պատրաստակամության մասին։
 
Առաջին իսկ հայացքից կարելի է կռահել, որ լուսանկարը և դրա բովանդակությունը կեղծ են։ Այդուհանդերձ ներկայացնում ենք որոշակի մանրամասներ։
 
Կեղծ լուսանկարը առաջին անգամ հրապարակվել է հունիսի 24-ին՝ ֆրանսկիական բլոգային հարթակում՝ կեղծ օգտատիրոջ կողմից։ Այնուհետև՝ հունիսի 26-ին, այն հրապարակվում է ադրբեջանական bakililar ֆորումում՝ կրկին կեղծ օգտատիրոջ կողմից, և ակտիվ քննարկման առարկա դառնում։ Որոշ օգտատերեր նույնիսկ սկսեցին տոնել «Արցախի վերադարձը»։
 
Հունիսի 28-ից կեղծիքը լայն տարածում է սկսում գտնել ռուսական մի շարք ֆորումներում և քիչ հայտնի կայքերում։ Որպես հեղինակ այստեղ ներկայանում է Արթուր Գրիգորյան անունով կեղծ օգտատերը։
 
Լուսանկարի կեղծ լինելու փաստի մասին կարելի է կռահել մի շարք դրվագներով․ կնիքի բացակայություն, նամակի համարակալման բացակայություն, Հանրապետության զինանշանի դիրքը և ձևը, ինչպես նաև մի շարք բովանդակային սխալներ։
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play