Մեծարվել են Մինսկ 2019-ի մասնակիցները


Մեծարվել են Մինսկ 2019-ի մասնակիցները

  • 06-07-2019 09:52:57   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծարման երեկո էր կազմակերպել Մինսկում ավարտված 2-րդ Եվրոպական խաղերին մասնակցած մարզիկների, մեդալակիրների և չեմպիոնների պատվին։
 
Ողջույնի խոսքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց․
 
«Մինսկում դուք Հայաստանի պատիվը բարձր պահեցիք, ձեր շնորհիվ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացավ դրոշը, դուք արեցիք անհնարինը՝ փառք ու պատիվ ձեր ծնողներին, ձեր մարզիչներին՝ այդպիսով դուք հայ ազգին ավելի մեծ ճանաչում բերեցիք։ Վերջին տասնամյակներին բոլորը տեսնում են, որ հայկական սպորտը զարգացում է ապրում ՝ շնորհիվ մեր մարզիկների և մարզիչների ճիշտ աշխատանքի։ Աշխարհի բոլոր հայերը լարված սպասում են ձեր հաղթանականերին՝ կլինի Հայաստանում, թե սփյուռքում։ Օլիմպիական խաղերին մեկ տարի է մնացել: Յուրաքանչյուրդ օլիմպիական չեմպիոն կարող եք դառնալ, այդ հնարավորությունը ձեր ձեռքում է, միայն պետք է ավելի լավ մարզվել: Ձեզ համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Օլիմպիական մեդալաների քանակը պետք է շատ լինի, որ աշխարհը տեսնի՝ հայ ազգը ուժեղ է և հաղթող։ Դուք մեր ազգի հերոսներն եք։ Աստված պահապան ձեզ»- խոսքը եզրափակեց Գագիկ Ծառուկյանը։
 
ՀԱՕԿ նախագահի խոսքից հետո մարիզկները նրան նվիրեցին Մինսկում կայացած 2-րդ Եվրոպական խաղերի փոխանցումավազքի ջահը։
 
Խորհրդանշական նվերը նրան հանձնեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play