Անցած մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց. ԱՀ ՊՆ


Անցած մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց. ԱՀ ՊՆ

  • 06-07-2019 14:37:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 750 կրակոց:
 
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանելուց և շարունակել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
 
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play