ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 15-21-ը գրանցվել է 609 արտակարգ դեպք


ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 15-21-ը գրանցվել է 609 արտակարգ դեպք

  • 23-07-2019 10:07:57   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 15-21-ը գրանցվել է 867 դեպք, որից 609-ը՝ արտակարգ:
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 168 կենցաղային կանչ, 507 հրդեհի ահազանգ, 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 79 մարդ:
 
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 63 դեպք, որից 29-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
 
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 13 դեպք, տուժել է 15 քաղաքացի:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play