Նոր Նորքի 6-րդ զանգվածի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
23-07-2019 17:48:49 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
armenpress.am Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 24-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի, առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: