Մեղադրանք է առաջադրվել՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար


Մեղադրանք է առաջադրվել՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

  • 26-07-2019 11:30:10   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 14 տարին չլրացած  աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ կալանավորվել է։
 
Նախնական տվյալներով՝ 2019 թ. հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևան քաղաքի բնակիչներից մեկը և հայտնել, որ հարևանությամբ գտնվող շենքի բնակարաններից մեկում իր 10-ամյա դստեր ընկերուհու հայրը՝ ծնված 1985թ., փակվել է երեխայի հետ սենյակում:
 
Նույն օրը քաղաքացին նույնաբովանդակ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում, որ իր դստեր նկատմամբ՝ ծնված 2009թ., կատարվել է սեքսուալ բնույթի անառակաբարո գործողություններ` դստեր ընկերուհու հոր կողմից:
 
Դեպքի առթիվ՝ ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 
 
2019թ. հուլիսի 21-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Մաշտոցի բաժին: Վերջինս  ձերբակալվել է՝ 14 չլրացած  աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու  կասկածանքով:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1985 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Նկատի ունենալով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Խնդրում ենք  ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, անչափահասի շահերը պաշտպանելու նկատառումներից ելնելով, ձեռնպահ մնալ վարույթի մասնակիցների՝ տուժողի և մեղադրյալի նույնականացնող տվյալները, բնակության կոնկրետ  վայրի մասին տեղեկությունները հրապարակելուց։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play