Կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ


Կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

  • 16-08-2019 16:57:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ:
 
Խորհրդակցության ընթացքում  ներկայացվել են ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման առնչությամբ առկա խնդիրները և գործող ընթացակարգերում առկա ռիսկերը, որոնք վեր են հանվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Քննարկվել են որդեգրումների օրենսդրական կարգավորումներին, ընթացակարգային, հաշվառման, իրավապահ, առողջապահական ասպեկտներին վերաբերող հարցեր: 
 
Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ քննարկել և մշակել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշման նախագիծ, որը կվերլուծի և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play