Պետք չէ հոգեցունց վիճակի մեջ ընկնել, երբ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է գտնում այցելել կամ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին. Գևորգ Պետրոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Պետք չէ հոգեցունց վիճակի մեջ ընկնել, երբ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է գտնում այցելել կամ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին. Գևորգ Պետրոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-09-2019 18:07:45   | Հայաստան  |  Քաղաքական



 
Պետք չէ հոգեցունց վիճակի մեջ ընկնել, երբ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է գտնում այցելել կամ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին. Ոչ մեկս էլ իրավունք չունենք մեղադրել, որ նրանք ընկերներ են: 
 
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: 
 
Ըստ նրա՝ այդ հարցը պետք չէ քաղաքականացնել և սրտամոտ ընդունել: 
 
«Անձանցից վերանանք. դու քո երկիրը լավ կառավարի, դու քո երկրում ապահովի արդարադատության օբյեկտիվությունը, որևէ մեկի ընկերական հարաբերությունները քեզ չեն կարող սպառնալ»,- ընդգծեց Գ. Պետրոսյանը: 
 
Նա նաև նշեց, որ թե ՌԴ նախագահին, թե ՀՀ երկրորդ նախագահին ընկալել է որպես լուրջ մարդկանց: 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play