ՌԴ նախագահը հյուր չէ. նա կմասնակցի Երևանում նախատեսված ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին. Շավարշ Քոչարյան


ՌԴ նախագահը հյուր չէ. նա կմասնակցի Երևանում նախատեսված ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին. Շավարշ Քոչարյան

  • 06-09-2019 13:11:44   | Հայաստան  |  Քաղաքական

 
Հոկտեմբերի 1-ին Երևանում նախատեսված ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի անցկացումը կայացված է կոնսենսուսով, անդամ բոլոր երկրների, այդ թվում Ռուսաստանի ղեկավարության կողմից: 
 
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: 
 
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդոյք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Երևանում կայանալիք նիստին, փոխարտգործնախարարը նկատել է. 
 
«Մարդիկ իրենք են որոշել, սա այդ դեպքը չէ և ինքը հյուր չէ: Այլ բան, որ մեզ մոտ այդ Բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաև զուգահեռ լինելու է մի կոնֆերանս, հրավիրված են այլ երկրների ղեկավարներ: Դա Մոլդովայի ղեկավարն է, որը հրավիրված է, քանի որ դա միակ երկիրն է, որն ունի դիտորդի կարգավիճակ, դա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն է»: 
 
Շ. Քոչարյանի փոխանցմամբ՝ վերջերս ծանուցում են ստացել առ այն, որ Իրանն ավատրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացման բոլոր գործընթացները, ինչը նշանակում է, որ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին պայմանագիրը սկսում է գործել: 
 
Փոխարտգործնախարարի խոսքերով՝ հրավիրված է նաև Սինգապուրի վարչապետը, և բոլոր անդամ պետություններն աշխատանք ունեն կատարելու ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև համաձայնագրի վավարեցման համար: 
 
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում հնարավոր հանդիպմանը Շ. Քոչարյանը նշեց, որ հանդիպում հնարավոր է, սակայն դրա համար Գլխավոր ասամբլեան ամենապատեհ պահը չէ:   
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play