Երևանում կանցկացվի Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն


Երևանում կանցկացվի Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն

  • 06-09-2019 15:36:42   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը»: Միջոցառումն անցկացվում է ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ` Նունե Սարգսյանի հովանու ներքո:
 
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին` ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: Բիենալեի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից. մրցութային ցուցադրություն և հավելյալ ցուցահանդեսներ: Մրցութային ցուցադրությանը ներկայացված է 52 երկրից 227 արվեստագետի 327 աշխատանք:
 
Բիենալեի երկրորդ մասում նախատեսվում է ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության ոլորտի ձեռքբերումները ներկայացնող 5 անհատական ցուցահանդես: Կներկայացվի լեհ արվեստագետ Տոմաշ Վինյարսկու (սեպտեմբերի 14-ից), հայ արվեստագետ Սամվել Համբարձումյանի (սեպտեմբերի 18-ից), չին արվեստագետ Մինյե Ժանգի (հոկտեմբերի 5-ից), գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի (հոկտեմբերի 25-ից), էստոնացի արվեստագետների մեկ խմբային (հոկտեմբերի 3-ից) և ֆրանսիացի արվեստագետ Բրիս Ամմար-Խոջայի (նոյեմբերի 1-ից) աշխատանքները:
 
Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալի ժյուրիի նախագահն է դոկտոր, պրոֆեսոր Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), փոխնախագահը` Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա): Ժյուրիի անդամներն են` Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան): Սեպտեմբերի 10-ին` ժամը 19:30-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ ժյուրին կշնորհի մեդալներ` «Գլխավոր մրցանակ», «Առաջին մրցանակ», «Երկրորդ մրցանակ» և «Երրորդ մրցանակ» անվանակարգերում: Նախատեսված են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու Ռուսական գիտամշակութային կենտրոնի «Հատուկ մրցանակները»:
 
Բիենալեի փակման արարողությունը տեղի կունենա «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, նոյեմբերի 7-ին` ժամը 19:00-ին:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play