Նախարար Պապիկյանն Աբու Դաբիում մասնակցում է Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի աշխատանքներին


Նախարար Պապիկյանն Աբու Դաբիում մասնակցում է Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի աշխատանքներին

  • 10-09-2019 10:31:56   | ԱՄԷ  |  Տնտեսություն

 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 9-ին հանդիպել է  Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ Յ. Դևիդ Կիմի հետ։ Հանդիպմանը քննարկվել են  կազմակերպության և Հայաստանի ազգային կոմիտեի միջև համագործակցության հետագա ուղղությունները: Հայաստանի էներգետիկ հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Պապիկյանը Դևիդ Կիմին  հրավիրել է   Հայաստան:
 
 ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանի ուղեկցությամբ նախարար Պապիկյանը շրջել է  կոնգրեսի էքսպո-ցուցահանդեսի տաղավարներով, միջուկային էներգետիկային վերաբերող ընկերությունների տաղավարներում ծանոթացել  միջուկային ոլորտում տեխնոլոգիաների առաջընթացին: Մասնավորապես՝  նախարարին ներկայացվել են   փոքր մոդուլյար ռեակտորների ոլորտի զարգացումները` հաշվի առնելով Հայաստանում դրանք կիրառելու հեռանկարները։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play