Սըր ԱնդրաշՇիֆի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 15-ին


Սըր ԱնդրաշՇիֆի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 15-ին

  • 10-09-2019 18:14:24   | Հայաստան  |  Մշակույթ



Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին:
 
Ծրագրում կհնչեն Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները:
 
<<Նա գտել է երաժշտությունն այնտեղ, որտեղ այլոք բանաձև են գտնում: Նա երաժշտության երանգներ հաղորդեց այնտեղ, որտեղ ուրշիները պարզապես նվագում են>>:
 
- Լոս Անջելես Թայմզ
 
 <<Մերօրյա դաշնամուրային հսկաների մեջ Անդրաշ Շիֆը անգերազանցելի վարպետ է: Նա միաժամանակ և՛ կատարյալ հանգստություն է, և՛ արթնություն. այս երկու հատկանիշները միասին արդյունքն են դառնում անկոտրում կամքի: Նրա էներգիան անսպառ է, անմար, նրա հնչյունները կատարյալ են: Լսելով Շիֆին փակում ես աչքերդ և քեզ պատկերացնում հոսող առվի մեջ՝ տեսնելով ընդերքի գունավոր բյուրեղները>>:
 
- The San Jose Mercury
 
Սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենա հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են  կրկնակի Գրեմմի մրցանակակիր  ջութակահար Պինխաս Ցուկերմանը, Գրեմմի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը,հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլոք:
 
Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեց Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: Սեպտմեբեռրի 6-ին կայացավ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի սենսացիոն մենահամերգը: Փառատոնին աջակցում է <<Իմ քայլը>> բարեգարծական հիմնադրամը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play