Վենեսուելան դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները<br /> Կոլումբիայի հետ<br />


Վենեսուելան դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները
Կոլումբիայի հետ

  • 29-07-2009 17:16:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուգո Չավեսն ի նշան բողոքի կոլումբիական զինված ուժերի այն հայտարարության, թե զենքի խմբաքանակը, որ առգրավել են իրենք «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) խմբավորման դեմ իրականացրած ռեյդի ժամանակ, գնված է Վենեսուելայի կողմից Եվրոպայում, հայտարարել է Կոլումբիայի հետ Վենեսուելայի դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Չավեսը իր օգնականների հետ հեռուստատեսությամբ հեռարձակվող հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իր երկիրը Բոգոտայից ետ է կանչում դեսպանին, ինչպես նաեւ կասեցնում է Կոլումբիայի հետ բոլոր առեւտրական համաձայնագրերի գործողությունը: Կանխավ Կոլումբիայի կառավարությունը հայտարարել էր FARC-ին պատկանող իբր Վենեսուելայի կողմից գնված շվեդական արտադրության հակատանկային նռնականետների խմբաքանակի բռնագրավման մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play