Անշարժ գույքի հարկւ կարող է էապես բարձրանալ․ Ակադեմիկոս Արմեն Բ. Ավագյան


Անշարժ գույքի հարկւ կարող է էապես բարձրանալ․ Ակադեմիկոս Արմեն Բ. Ավագյան

  • 20-09-2019 15:59:47   | Հայաստան  |  Վերլուծություն

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Պետական-իրավական հարցերի մշտական 
նախագահ Վլադիմիր Վարդանյանին
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով հարցերի մշտական 
հանձնաժողովի նախագահ Էդիկ Թունյանին
 
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու նախագծի մասին
 
1. Ներածություն 
ՀՀ-ում գնահատման գործունեության կանոնակարգումը ներկայումս իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման ստանդարտ»-ի հիման վրա (https://www.e-draft.am/projects/1820/justification): Գույքահարկի մասին ՀՀ օրենքը ընդունվել էր 26.12.2002 թ., վերջին փոփոխությունը և ինկորպորացիան կատարվել 2016 թ., իսկ ուժը կկորցնի 01.01.2021 թ. (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130343): ՀՀ կադաստի կոմիտեի կողմից մշակվել էր  օրենքի նախագիծ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» այնուհետր Նախագիծ, որը ՀՀ ԱԺ կողմից 12.09.2019 թ. ընդունվել էր առաջին ընթերցմամբ http://www.parliament.am/draft_docs7/K-214_R1.pdfhttp://www.parliament.am/draft_docs7/K-214_R1.pdf: 
1. Նախագծի իրավախախտումները և ռիսկերը
Համաձայն Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդված  26 կետ 5 կանոնի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ՀՀ կառավարությունը հաստատում է նաև օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն իր կողմից ներկայացվելիք ծրագրերը, հոդված 27.1 կետ 1 սահմանումով կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է, իսկ օրենքի դեպքում ՀՀ կառավարության որոշման նախագծերը մշակող մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը, կետ 2` նախագիծ մշակող մարմինը նախագիծը (բացառությամբ ՀՀպետական բյուջեի մասին օրենքի նախագծի) ներկայացնում է ՀՀ կառավարության կողմից սահմանված գործադիր իշխանության հանրապետական համապատասխան մարմիններին (այսուհետ` ազդեցության գնահատող)` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջացող վարչարարության հետ կապված ծախսերի, բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, ներառյալ` փոքր և միջին ձեռնարկատիրության, մրցակցության, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնելու նպատակով: Եթե նախագիծ մշակող մարմինը հանդիսանում է նշված բնագավառներից որևէ մեկում ազդեցության գնահատող, ապա տվյալ բնագավառում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացնում է նախագիծ մշակող մարմինը: Նախագիծը, սույն մասով նախատեսված բնագավառներից բացի, այլ բնագավառների հետ առնչվելու դեպքում նախագիծը մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող է իրականացվել նորմատիվ իրավական ակտի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում նաև այդ բնագավառների վերաբերյալ: Նախագիծը մշակող մարմնի նախաձեռնությամբ նախագծի կարգավորման ազդեցության գնահատում կարող են իրականացնել նաև գիտական կազմակերպությունները, կետ 3` ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ստանալու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի դեպքում` 5-օրյա ժամկետում, պարտավոր է իրականացնել ազդեցության գնահատում և դրա վերաբերյալ կազմել կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) և այն ներկայացնել նախագիծ մշակող մարմնին: Եզրակացությունը ներառում է`1) կարգավորման արդյունքները. 2) նախատեսվող իրավական ակտը չընդունելու դեպքում` համապատասխան բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները. 3) այն դեպքում, երբ ազդեցության գնահատողի կարծիքով և կատարված հաշվարկների ու հետազոտությունների հիման վրա առաջարկվում է կարգավորման այնպիսի տարբերակ, որն ավելի բարենպաստ է համապատասխան բնագավառի համար, նշված տարբերակը` համապատասխան հիմնավորումներով. 4) նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը. 5) տվյալ բնագավառի քաղաքականության, ինչպես նաև համեմատական վիճակագրական վերլուծություններ: Ըստ բնագավառների` կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում հետևանքները գնահատելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, կետ 4`նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավականակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը: Հանրային քննարկումներն իրականացվում են նախագիծը մշակող մարմնի ինտերնետային կայքում նորմատիվ իրավական ակտի նախագիծը, ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված այլ նյութերը հրապարակելու միջոցով, իսկ նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ կարող են իրականացվել հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով: Հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է: Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
  Համաձայն Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդված  28 կանոնների` 1. նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս նախագիծ մշակող մարմինը դրան կցում է`1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները. 2) տեղեկանք` oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին. 3) տեղեկանք` իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին. 4) պետական մարմինների մշակած իրավական ակտի նախագծի դեպքում` նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը.5) սույն օրենքի 27.1-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում` ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները. 6) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են: 
      Համաձայն Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդված 31 կանոնների 1. Իրավաստեղծ մարմին ներկայացված իրավական ակտի նախագծի որակի գնահատման նպատակով իրավաստեղծ մարմնի որոշմամբ կարող է իրականացվել անկախ պաշտոնական (իրավաբանական, ֆինանսական, գիտատեխնիկական, բնապահպանական, լեզվաոճական և այլ) փորձաքննություն, 2. սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով  նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կամ նորմատիվ իրավական ակտերը ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխանեցնելու, ինչպես նաև այդակտերի մշակման ժամանակ սույն օրենքի պահանջների և օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանում ապահովելու նպատակով պարտադիր պետական իրավական փորձաքննության են ենթարկվում ՀՀ արդարադատության նախարարությունում, 3. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետական փորձաքննության են ներկայացվում սույն օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված փաստաթղթերի հետ միասին, նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կամ նորմատիվ իրավական ակտերը փորձաքննության ուղարկելիս կցում են դրանց վերաբերյալ տրված բոլոր փորձագիտական եզրակացությունները, կետ 4` գերատեսչական նորմատիվ ակտերը կարող են հրապարակվել և ուժի մեջ մտնել սույն օրենքով սահմանված կարգով ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստանալուց հետո ու հոդված 33 կետ 1` գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը կարող են հրապարակվել և ուժի մեջ մտնել միայն ՀՀ արդարադատության նախարարությունում սույն օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց և պետական գրանցում ստանալուց հետո, կետ 4`սույն հոդվածով նախատեսված իրավական ակտերի գրանցումը մերժվում է, եթե դրանք չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին և իրավական այլ ակտերին կամ օրենսդրական տեխնիկայի պահանջներին, ինչպես նաև, եթե այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել սույն օրենքի պահանջները: 
      Համաձայն Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդված 42 կանոնի եթե իրավական ակտով նախատեսվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ ուղղակիորեն կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն տարբեր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերով, ապա այս դեպքում է միայն նշվում իրավական ակտերի տեսակների այն խմբի անվանումը (օրենսդրական ակտեր, գերատեսչական ակտեր, տեղական ինքնակառավարման ակտեր, միջազգային պայմանագրեր և այլն), որոնցով կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն չկարգավորված հարաբերությունները:Նախագծում չկա լիարժեք պարզաբանում, ում կողմից օրենքի պահանջով պետք կատարվի մյուս իրավական ակտերում փոփոխություններ, հարկի մասով արտոնությունների տրամադրում և ազդեցության գնահատում: Համաձայն Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդված  28 կետ 1.1 կանոնի` եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական նախաձեռնության իրավունքով ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում, որը լիարժեք չի արվել: 
       Համաձայն Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդված  37 կետ 6 կանոնի` կետ 7 կանոնի իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված և լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Եթե հնարավոր կամ նպատակահարմար չէ այդ հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները կարգավորել տվյալ իրավական ակտով, ապա դրանում հղումների ձևով կամ առանձին մասերով պետք է սահմանվեն այն իրավական ակտերի տեսակները, որոնցով կարգավորվելու են չկարգավորված հարաբերությունները, կամ նշվեն այն իրավաստեղծ մարմինները, որոնք պետք է կարգավորեն դրանք, ու լիարժեք չի կատարվել այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին վերլուծությունը իրականացվել անկախ պաշտոնական (իրավաբանական, ֆինանսական, գիտատեխնիկական, բնապահպանական և այլ) փորձաքննությունները:
      Նախագծի հանրային մեծ հետաքրքրությունը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի հոդված 227 կետ 7 կանոնի սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կադաստրային արժեքները և հաշվարկային զուտ եկամուտները համարվում են անշարժ գույքի հարկով հարկման բազա մինչև անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանող օրենքի ուժի մեջ մտնելը, որի ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի հարկով հարկման բազա է համարվում անշարժ գույքի հարկման օբյեկտի շուկայական արժեքը: 
      Համաձայն Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդված 45 կետ 3 կանոնի նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն:
Համաձայն ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի երկրի տնտեսությունը մինչ այժմ ունի երեք հենասյուն` գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և խաղային ոլորտ (https://eadaily.com/am/news/2019/09/16/pashinyan-privyol-tekushchie-zavoevaniya-ekonomicheskoy-revolyucii-v-armenii?utm_source=yxnews&utm_medium=desktop&utm_referrer=https= ru% 2Fnews): Այդ ոլորտները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ի վիճակի չեն ստեղծել ՀՀ վարչապետի ծրագրավորված պահանջվող 100 հազարավոր նոր աշխատեղեր: Մյուս կողմից, ՀՀ վարչապետը շեշտեց, որ ՀՀ կառավարությանը ունի մեծ ձեռքբերում` 2018 թվականի մայիսի համեմատ հանրապետությունը աճել է 65 հազարով գրանցված ավելի շատ աշխատատեղով, բայց ոչ բոլոր աշխատատեղերը նոր են, դրանցից մի քանիսը պարզապես գրանցված չեն նախորդ կառավարության օրոք: Միաժամանակ 10 տարուց ավելին նվազում են արտաքին ներդրումները (https://www.armstat.am/file/doc/99514158.xls), գրանցվում է զբաղվածության կրճատում (https://www.armstat.am/am/?nid=12&id=08015&submit=%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC), իսկ թոշակների չափը (միջին չափը` 40478 դրամ) https://www.armstat.am/am/?nid=12&id=19157&submit=%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC շատհեռու է նրանց կյանքի արժանի որակ  ապահովելու համար: Հետևաբար, անվիճելի է անհրաժեշտությունը օրենքի ազդեցության, ընթացիկ իրավիճակի և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը գնահաումները, ինչպես կազդի անշարժ գույքի հարկի բարձրացումը բնակչության կյանքի որակի վրա, ինչպես նաև անհրաժեշտ արտոնությունների տրամադրումը, որը չի կատարվել (https://www.e-draft.am/projects/1820/justification,  https://www.cadastre.am/page/397) կոպիտ խախտելով Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդվածներ 27.1, 28, 31 ու 42 պահանջները:
        Նախագծում հարկայն գոտիավորման բնութագրերում չի կիրառվում բնապահպանական և առողգապահական գործակիծը: Այն դեպքում, երբ հայտնի է` 1.ՀՀ-ում  նյութերի արտանետումը մթնոլորտ կազմում է տարեկան մոտ 263 տ (https://www.armstat.am/am/?nid=12&id=14001&submit=%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC), որը հիմնական բաժինը ավտոտրանսպորտի արտանետումներնեն`149 տ, 2. անվիճելի է, որ նրանցից տուժում են հիմնականում քաղաքների ու հատկապես նրանց կենտրոնների բնակչությունը, 3.այդ իսկ պատճառով զարգացած երկրներում և վերջերս ՀՀ-ում էլիտար բազմաբնակարան շենքերը ու պալատները կառուցվում են հաշվի առնելով այդ հանգամանքները: 
Մյուս կողմից, բավարար չափով հաշվի չի առված, որ գույքի արժեքի աստիճանական մարումը՝ նրա բնականորեն մաշվելու հետևանքով ինչպես իսկ հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիա անհրաժեշտությունը, որը բխում է վերարտադրության պրոցեսում հիմնական ֆոնդերի մասնակցության անձնահատկություններից` հիմնական ֆոնդերը գործում են արտադրության մի շարք պարբերաշրջանների ընթացքում՝ պահպանելով իրենց բնաիրային ձևը։ Պլանավորման և տնտեսական խթանման նոր համակարգով նորացման համար ամորտիզացիոն մասհանումների զգալի բաժինը (շատ ճյուղերում 30—45%) թողնվում է ձեռնարկություններին՝ որպես չկենտրոնացված կապիտալ ներդրումների ֆինանսավորման աղբյուր։ Այդ միջոցները մտնում են ձեռնարկության զարգացման ֆոնդի մեջ։ Կապիտալ նորոգման ամորտիզացիոն ֆոնդը թույլատրվում է օգտագործել նոր հիմնական ֆոնդեր ձեռք բերելու համար, երբ այն ավելի արդյունավետ Է, քան հների նորոգումը։ Այսպիսով, հիմնական արտադրական ֆոնդերի ամորտիզացիաի տնտեսական բովանդակությունը հիմնական ֆոնդերի պարզ վերարտադրության ապահովումն Է, որը պարունակում է նաև ընդլայնված վերարտադրության տարր։ Ամորտիզացիան արտացոլում է հիմնական արտադրական ֆոնդերի մաշումը և օգտագործվում կապիտալ ներդրումների (արագացված ամորտիզացիան սահմանելով), կապիտալ նորոգման ու արդիականացման նպատակով։ Այն կարևոր է հասարակական արդյունքը, արտադրանքի ինքնարժեքը, գները, կապիտալ ներդրումների արդյունավետությունը հաշվարկելու, հիմնական ֆոնդերի ռացիոնալ օգտագործումը խթանելու, տնտեսական հաշվարկն ամրապնդելու համար։ ՀՀ-ում բազմաբնակարան շենքերի քանակը 19174 (https://www.armstat.am/am/?nid=12&id=19157&submit=%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC) և համաձայն փորձագետների ամորտիզացիայի պատճարով 10-20 տարուց այդ անշարժ գույքի արժեքը զրոյանալու է ու բավարար չափով չեն կատարվում շենքերի վերանորոգման և ամրացման աշխատանքները: 
Հայտնի չեն ռիսկերը հիփոթեքային շինարարության ազդեցության վրա:
       Համաձայն Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդված  37 կետ 6 կանոնի` իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված: 
Համաձայն հանձնաժողովի նիստում ներկայացված պարզաբանումների օրենքը նպաստելու է արտադրական կառույցների վերագործարկման, սակայն անտրամաբանորեն Նախագծի 3 և 4 հոդվածներում նշված է, որ օրենքը գյուղատնտեսական նշանակության հողերի վրա հողամասերի մասով չի կիրառվելու, առանց բաժանալու մշակվող և չմշակվող հողերի: ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2018 թ. հաշվետվությունում նշված է, որ համաձայն ՀՀ ՎԿ գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա համեմատ նվազել է 8.1%, որը գլխավորապես արդյունք է ցանկատարածքների կրճատման` 51,6 հա կամ 17.5 % (ավելացել է շուրջ 1/3-ը կազմող անմշակ գյուղհողերին), ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2018 թ. հաշվետվությունում նշված է, որ համաձայն ՀՀ ՎԿ գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա համեմատ նվազել է 8.1%, որը գլխավորապես արդյունք է ցանկատարածքների կրճատման` 51,6 հա կամ 17.5 % (ավելացել է շուրջ 1/3-ը կազմող անմշակ գյուղհողերին գյուղատնտեսական նշանակության հողերին): Տրամաբանորեն այնօրենքը պետք է կիրառվի նաև չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի վրա:  Նախագծում առկա է ներքին հակասություն:
       Հրապարակված չեն շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների արդյունքները: ՀՀ կառավարության կայքում նախագծին կողմ քվեարկել են 4 հոգի, իսկ դեմ 63 հոգի: ՀՀ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուճետային հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի քննարկումը 17.09.2019թ. կազմակերպվել էր միայն հանձնաժողովի նախաձեռնությամբ հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունը: Փաստացի անտեսվել էր Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդվածներ 27.1, 31 կանոնները կազմարպելու այդ կարևոր Նախագծի հանրային լսումները: 
    
2. Եզրակացություն
Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդված  91 կետ 1 ուժով  դիմում եմ նույն օրենքի սահմանված կարգերով չկազմված, լայն հանրային լսումներ չանցած Նախագծի երկրորդ լսումները կասեցնել , այն վերադարձնելու լրամշակման համատասխացնելու օրենքով պահանջված բովանդանկության, ազդեցության լիակատար ու բազմակողմանի գնահատման անցկացման, լայն հանրային քննարկումներ կազմակերպելու համար,  ինչպես նաև ապհովել դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված իրավական այլ ակտերի մշակման ու ընդունման գործընթացներ ու  սահմանել օրենքի ուժի մեջ օրացույցը այդ պահանջվող այլ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետո, ինչը հնարավորություն կընդեռնի կատարել լիակատար և բազմակողմանի օրենքի ազդեծության ու ռիսկերի գնահատում Նախագծում գործակիցների բարելավման և արտոնությունների մշակման: Համաձայն Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի հոդված 68 կետ 4 կանոնի եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:
 
Հարգանքով
 
Ակադեմիկոս Արմեն Բ. Ավագյան
 
ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական քաղաքականության և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ, ԵՄ ծրագրերի EU “Horizon”, ERA.NET, EURECA Eurostars, International Cooperation (InCo) և ԱՊՀ երկրների խորհրդի փորձագետ, Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակի դափնեկիր (աշխարհի 50 հանճարներ, ԱՄՆ), Սրբապատկեր նվաճումների համար միջազգային նախագահական մրցանակի դափնեկիր (աշխարհի 100 պրոֆեսիոնալներ, Անգլիայի Քեմբրիջ), ոլորտում երկարատև համաշխարհային առաջնորդության ու գերազանցության համար Մարքիուսի «Ով ով է» 2017 և 2018 թ. Մարքիուս Ալբերտ Նելսոնի մրցանակների դափնեկիր ու Հայասնանի ու նախկին ՀՍՍՀՄ մրցանակների դափնեգիր:
Հունաստանի ATINER ակադեմիայի իսկական անդամ, Ամերիկյան քիմիական ընկերության (ACS) ու ԱՄՆ-ի Ինդուստռիալ քիմիայի միավորման անդամ (SCI), միջազգային ամսագրերի "Journal of Chemical, Environmental and Biological Engineering" (Science Publishing Group, USA), "Environmental Analysis & Ecology Studies" (Crimson Publishers, New York, USA) ու "SM Journal of Environmental Chemical Engineering" (SM Scientific Resources, USA) խմբագրական խորհուրդների անդամ:
Անձնական տվյալներ` “Marquis "Who's Who in World” (USA, NJ, Berkeley Heights, eds 27- 35, 2009-2019, VIP no. 34708584); “2000 Outstanding Intellectuals of the 21st Century” (eds 7-10, 2010-2018) and “Dictionary of International Biography” (IBI, Cambridge, England, eds 37-39, 2014- 2018), "Great Minds of the 21st Century" (Top 1000 Professionals, USA, NC, Raleigh, ABI, 2011); Encyclopedia of World Biography (USA, Florida) http://prabook.com/web/person-view.html?profileId=522507#, Springer , Inc, http://paperity.org/p/5106438/a-contribution-to-global-sustainable-development-inclusion-of-microalgae-and-their, Springer Static Content Server, https://www.google.am/url?sa=t&rct=j&q=&esrc=s&source=web&cd=1&cad=rja&uact=8&ved=0ahUKEwjG_KLz9ozSA hUlOpoKHaV3A70QFggXMAA&url=https%3A%2F%2Fstatic-content.springer.com%2Fesm%2Fart%253A10.1007%252Fs10098-010-0321-5%2FMediaObjects%2F10098_2010_321_MOESM1_ESM.doc&usg=AFQjCNHPCAP1Q_8T26RpOuvKaH7LCXZjkw& bvm=bv.146786187,d.bGs; Amazon Inc., 2012-2013, ISBN-13: 1484000331, ISBN-10: 1484000331, ASIN: B00A7BIV9O, Amazon Inc., 2018. ISBN-13: 978-1718722552, ISBN-10: 1718722559, ASIN: B07DFQBFFD https://www.amazon.com/Books-Dr-Armen-B-Avagyan/s?ie=UTF8&page=1&rh=n%3A283155%2Cp_27%3ADr.%20Armen%20B%20Avagyan, NineSigma Inc., 2010-2018, https://ninesights.ninesigma.com/servlet/hype/IMT?userAction=Browse&documentId=6180b3332eb10ea902782b3d61
1fef43&templateName=;ResearchGateCo.(Cambridge,USA,2011-2018), http://www.researchgate.net/profile/Armen_Avagyan/, Linkedin https://www.linkedin.com/in/armen-avagyan-85642063/
Yerevan, Armenia
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play