Պատմական Վեհաժողով Երեւանում. հների նոր եռյակը


Պատմական Վեհաժողով Երեւանում. հների նոր եռյակը

  • 26-09-2019 17:16:09   | Հայաստան  |  Վերլուծություն

Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը: Խոսքը փաստացի ձեւավորված եռակողմ գործակցության մասին է, որ նախաձեռնվեց 2019-ի գարնանը՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի Կիպրոս այցի ընթացքում: Նյու Յորքում հանդիպած երեք նախարարները քննարկել են հետագա գործընկերության հարցեր, վերահաստատել միասնական աշխատանքով երեք երկրների ժողովուրդների համատեղ նպատակների իրականացման հասնելու հաստատակամությունը:
 
Քննարկվել է 2020 թվականին Երեւանում տեղի ունենալիք եռակողմ ձեւաչափի առաջին Վեհաժողովի պատրաստման հարցը: Վեհաժողովը սպասվում է 2020 թվականի հունվարին:
 
Հայաստան, Հունաստան, Կիպրոս եռակողմ ձեւաչափը թեեւ կազմավորված չէ համաշխարհային ուժի հնչեղ կենտրոններից, այդուհանդերձ պարունակում է քաղաքակրթական ներուժ, քանի որ խոսքը երեք երկրների եւ ժողովուրդների մասին է, որոնք համաշխարհային պատմության առանցքային ուղեկիցներից են, համաշխարհային քաղաքականության այսպես ասած «բազային սուբյեկտ»:
 
Ընդ որում, երեք երկրների գործակցությունը միայն Թուրքիայի քաղաքականության զսպման համատեքստում չէ, ինչն իհարկե եռյակի խնդիրներից մեկն է: Եռյակն ունի աշխարհագրական լայն սփռում՝ եվրատլանտյան ափերից մինչեւ մերձավորարեւելյան ռեգիոն:
 
Էապես կարեւոր է Երեւանում տեղի ունենալիք առաջին Վեհաժողովի նշանավորումը ոչ միայն զուտ պատմական, արձանագրային, այլ նաեւ քաղաքական բովանդակային տեսանկյունից:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play