Հնդկաստանը ջուրն է իջեցրել առաջին ատոմային սուզանավը<br />


Հնդկաստանը ջուրն է իջեցրել առաջին ատոմային սուզանավը

  • 27-07-2009 16:53:00   | Հնդկաստան  |  Միջազգային
ԴԵԼԻ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 26-ին Հնդկաստանը ջուրն է իջեցրել երկրի պատմության մեջ առաջին ատոմային սուզանավը: Վիշակհապաթնամա քաղաքում կայացած հանդիսության ժամանակ հնդիկ վարչապետ Մանմոհանոմ Սինգհոմը այդ իրադարձությունը համարել է «պատմական փուլ» երկրի մարտունակության բարձրացման գործում, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը: 6000-տոննանոց INS Arihant սուզանավը առաջինն է ծրագրված 85 մՎտ հզորությամբ ռեակտորով հինգ սուզանավերից: Այն ընդունակ է ջրի տակ զարգացնել 44 կմ/ժ արագություն եւ հաշվարկված է 95 հոգանոց անձնակազմի համար: Այն զինված կլինի տորպեդներով եւ բալիստիկ հրթիռներով: Հնդկաստանը դարձավ վեցերորդն այն երկրների թվում, որոնք ունեն սեփական ատոմային ստորջրյա նավատորմ: Այդ խմբի մեջ մտնում են նաեւ Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play