Վալերի Օսիպյանն ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
08-10-2019 15:03:16 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
Որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանության պետ նշանակվեց 2018 թվականի մայիսի 10-ին, այս տարվա սեպտեմբերի 18-ին՝ վարչապետի որոշմամբ, սեփական դիմումի համաձայն՝ ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից:
Նույն օրը վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վալերի Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանն իր հաշվին գնացել է արձակուրդ՝ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ: