Հոկտեմբերի 27-ն առաջին հերթին մարդկային ողբերգություն է. վերլուծաբան


Հոկտեմբերի 27-ն առաջին հերթին մարդկային ողբերգություն է. վերլուծաբան

  • 28-10-2019 16:04:40   | Հայաստան  |  Քաղաքական

Անկասկած ա, որ չլիներ հոկտեմբերի 27-ը, ուրիշ ընթացք եւ ուրիշ Հայաստան էր լինելու:

Բայց որեւէ մեկը կնիքով հաստատված երաշխիք ունի՞, որ էդ ուրիշ Հայաստանն ավելի լավն էր լինելու, որ էդ ուրիշ ընթացքը ավելի լավն էր լինելու, քան եղածը: Որովհետեւ մինչեւ էդ եղած Հայաստանը մեղմ ասած ուրիշ չի եղել, ու եթե չառաջնորդվենք մահացածի մասին կամ լավը կամ ոչինչ սկզբունքով, ապա խոսակցությունը լրիվ այլ բովանդակություն կստանա: Էնպես որ, էլի եմ կրկնում, 27-ն առաջին հերթին մարդկային ողբերգություն ա եւ էս հարցն ա միայն, որ քննարկելի չի: թեեւ, մեկ էլ քննարկելի չի էն, որ ոչ մի մակարդակի հարց չպետք ա լուծվի զենքով ու գնդակահարությամբ: Բայց 27 ողբերգական երեւույթին պատճառները հասկանալու, գնահատելու, վերլուծելու եւ էդքան ծեծված դասը քաղելու համար մենք զգայական մահախոսականների փոխարեն, քաղաքական համակրանք-հակակրանքով պայմանավորված գնահատականների փոխարեն որպես հասարակություն ունենք շատ խորը ու համարձակություն պահանջող դիտարկումների անհրաժեշտություն: Էսօր դա մեր ուժերից վեր ա, վստահ եմ:

 

Հակոբ Բադալյան
վերլուծաբան

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play