«Հայկական ոգին» Վիեննայի ջազ փառատոնում<br />


«Հայկական ոգին» Վիեննայի ջազ փառատոնում

  • 03-07-2009 19:15:00   | Ավստրիա  |  Մշակույթ
ՎԻԵՆՆԱ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հունիսի 29-ին Վիեննայում մեկնարկել է ջազի 19-րդ փառատոնը` հայկական ազգային երաժշտության եւ կորեական հարվածայինների ռիթմով,- իրազեկում է «Ազգ»-ը` վկայակոչելով ավստրիական «Քլայնե ցայթունգ»-ի հունիսի 30-ի համարը: Վիեննայի Ռաթհաուսփլացում բացօթյա համերգի սկզբում ունկնդիրներն առիթ են ունեցել ունկնդրելու ավստրիաբնակ Կարեն Ասատրյանի «Հայկական ոգի» խմբի ջազային էլեմենտներով ազգային երաժշտությունը, ինչպես նաեւ «Կարմիր արեւ» եւ «Սամուլ Նորի» խմբերի ելույթը: Տեղացած անձրեւի պատճառով համերգը շարունակվել է Ռաթհաուսի ծածկի տակ: Վիեննայի 19-րդ ջազ փառատոնը ավարտվելու է հուլիսի 9-ին: Փառատոնի ծրագրում ներառնված է 63 համերգ` 20 երկրների երաժիշտների մասնակցությամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play