Բացվել է «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը


Բացվել է «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը

  • 01-11-2019 18:08:42   | Հայաստան  |  Մշակույթ

 
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում այսօր ներկայացրել է «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը, մանկավարժներ, դպրոցականներ և հյուրեր:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին ու այն հյուրընկալողներին: Նա մեջբերել է Մարտիրոս Սարյանի խոսքերը, թե արվեստը պետք է լինի խթան, որ մարդիկ նայեն դեպի ապագան, ուզենան ապրել և ուժ ստանան պայքարելու համար: «Արվեստը պետք է բոլորիս հույս և հավատ ներշնչի: Այս գաղափարն է դեռևս 2010 թվականին Լևոն Իգիթյանին ու նրա համախոհներին մղել հիմք դնելու այս միջոցառմանը, որի նպատակն է նաև սփյուռքահայ  երեխաներին հաղորդակից դարձնել հայ մշակույթին ու պատմությանը»,-հավելել է Լուսինե Առաքելյանը: Փոխնախարարն առանձնահատուկ շնորհակալություն է  հայտնել երեխաներին, նշելով, որ «եթե չլինեին
 
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը՝ արձանագրելով հայ երեխաների բնատուր տաղանդը. «Նրանք վրձիններն իրենց հոգու մեջ են թաթախում, դրա համար էլ այսպիսի գլուխգործոցներ են կարողանում
 
Ցուցահանդեսում ներկայացված էր մրցույթ-փառատոնի առաջին փուլի 2000-ից ավելի աշխատանքներից ընտրված մոտ 800-ը՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքի 21 գաղթօջախներից` ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Արգենտինա, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Էստոնիա, Թուրքիա, Իրան, Լիբանան, Նիդեռլանդներ, Ղազախստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Քուվեյթ, Ֆրանսիա: Ներկայացվել են գեղանկարներ, ապլիկացիաներ, գոբելեններ, բատիկա, կոլաժներ, խճանկարներ, կերամիկա, փայտե խորափորագրություն, կենդանի նկարներ, տեքստիլ պաննո, կվիլինգ:
 
Փառատոնի նպատակն է նպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը, առավել շնորհալի երեխաների հայտնաբերմանը, հայրենիքում և սփյուռքում հայեցի կրթությանն ու դաստիարակությանը: Մրցույթ-փառատոնի շրջանակում նախատեսված է նաև տպագրել ցուցահանդեսի պատկերագիրքը, իսկ միջոցառման փակմանը նախատեսվում է երկրորդ փուլի հաղթողների պարգևատրումը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play