Երեք սաքսոֆոնահար՝ մեկ բեմում. Կամերային նվագախումբն ինքնատիպ համերգ կներկայացնի


Երեք սաքսոֆոնահար՝ մեկ բեմում. Կամերային նվագախումբն ինքնատիպ համերգ կներկայացնի

  • 04-11-2019 11:02:26   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի ինքնատիպ համերգ՝ երեք տաղանդավոր սաքսոֆոնահարների մասնակցությամբ: Նոյեմբերի 10-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Sax Time խորագրով համերգային երեկոն, որի ընթացքում Կամերային նվագախումբը
(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը:
 
Համերգին ելույթ կունենան երեք երկրների տաղանդավոր սաքսոֆոնահարներ
Ասյա Ֆատեևան (Գերմանիա), Նոբույա Սուգավան (Ճապոնիա) և Արնո Բորնկեմպը (Նիդերլանդներ), ովքեր մեկ երեկոյի ընթացքում կմիավորվեն՝ հանրությանը ներկայացնելու սաքսոֆոնի ինքնատիպ երանգները:
 
Երեկոյին կհնչեն այս գործիքի ու նվագախմբի համար գրված Ալ. Գլազունովի, Հենրի Քոուելի, Լեո Դելիբի, Ժյուլ Մասնեի, Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործություններ: Դասական համերգի այս ձևաչափն իր տեսակով ինքնատիպ է, ու անտարբեր չի թողնի հայ ունկնդրին: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play