Ադրբեջանական կողմի հայտարարությունները ուղարկվում են մեխանիկորեն եւ արդեն նախանշված համակարգչային ծրագրավորմամբ, ասում է ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչը


Ադրբեջանական կողմի հայտարարությունները ուղարկվում են մեխանիկորեն եւ արդեն նախանշված համակարգչային ծրագրավորմամբ, ասում է ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչը

  • 22-04-2011 16:29:30   | Հայաստան  |  Քաղաքական
Ադրբեջանի ամենօրյա հայտարարությունները, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, անգամ առաջին հայացքից շատ զավեշտական են: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի, Ադրբեջանի ապատեղեկատվության գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել, որպեսզի քողարկեն իրենց տեղեկատվության շինծու լինելը: Ասվածի վկայություն են ադրբեջանական 1news.az լրատվամիջոցի ապրիլ ամսվա հաղորդագրությունները. ապրիլի 7-ին, 11-ին, 14-ին, 15-ին, 18-ին, 22-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես ժամը 10:04-ին ու մշտապես Ֆիզուլիի շրջանում, կամ ապրիլի 4-ին, 5-ին, 19-ին հրադադարի ռեժիմի խախտման արձանագրում մշտապես 09:56-ին ու մշտապես Թարթառի շրջանում: Այս ամենը, ինչպես նշել է Դ.Կարապետյանը, խոսում է այն մասին, որ այդ հայտարարությունները ուղարկվում են մեխանիկորեն եւ արդեն նախանշված համակարգչային ծրագրավորմամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play