Անանիա Շիրակացու անվան ճեմարանի պատվիրակությունը մասնակցեց Մոսկվայում կազմակերպված համաժողովին


Անանիա Շիրակացու անվան ճեմարանի պատվիրակությունը մասնակցեց Մոսկվայում կազմակերպված համաժողովին

  • 22-04-2011 16:03:39   | Ռուսաստան  |  Հասարակություն
Անանիա Շիրակացու անվան ճեմարանի պատվիրակությունը` ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ, մասնակցել է Մոսկվայում ապրիլի 17-20-ին անցկացված ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի 5-րդ ամենամյա համաժողովին: «15 տարի IB ծրագրի հետ. նորարարություն կրթության ոլորտում» թեմայով համաժողովի օրակարգում ներառված էր նաեւ հետաքրքիր մշակութային ծրագիր: Հայաստանի ներկայացուցիչներից համաժողովում ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոբերտ Անանյանը, իսկ զեկույցով՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը: Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիային անդամակցում է 2008թ.-ից, իսկ 2010թ.-ի սեպտեմբերից ճեմարանի առաջին դասարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է միջազգային բակալավրիատի ինտեգրված ծրագրով: Ի դեպ, համաժողովին առաջին անգամ էր մասնակցում Ադրբեջանը, որը դարձավ ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի անդամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play