Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:51-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Ձորակ թաղամասում՝ անասնագոմերի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրաձոր գյուղի Գոռգոչի փողոցի թիվ 8 հասցեում այրվում է կուտակած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 21:00-ին: