ԱԱԾ-ն՝ փաստաբանի գրասենյակում խուզարկության մասին


ԱԱԾ-ն՝ փաստաբանի գրասենյակում խուզարկության մասին

  • 26-11-2019 16:45:09   | Հայաստան  |  Իրավունք

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված  մեկնաբանությունները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առերևույթ ծանր հանցագործության կատարման դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը, պարտավոր լինելով ապահովել գործով հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումը, միաժամանակ ամենայն հարգանքով վերաբերվելով փաստաբանի գործունեությանը և ապահովելով փաստաբանական գաղտնիքը պահպանելու օրենքի պահանջը, գործի համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով, փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու դատարանի թույլտվության առկայության պայմաններում, 2019 թվականի նոյեմբերի 25-ին նախատեսել է խուզարկություն կատարել ՀՀ փաստաբանական պալատի փաստաբաններից մեկի գրասենյակում, ինչը որևէ կերպ չի առնչվել վերջինիս փաստաբանական գործունեությանը և փաստաբանի գործառույթներին, քանի որ անմիջականորեն ուղղված է եղել հանցագործության գործիքների և միջոցների հայտնաբերմանը։
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play