Թուրքական ռոք խմբի տեսահոլովակի թեման «Ախթամարի» լեգենդի թուրքական տարբերակն է


Թուրքական ռոք խմբի տեսահոլովակի թեման «Ախթամարի» լեգենդի թուրքական տարբերակն է

  • 27-11-2019 18:32:57   | Թուրքիա  |  Մշակույթ



Թուրքիայում հայտնի ռոք խումբ «Manga»-ի թողարկած վերջին ալբոմի  «Պանդխտություն» (Yad Eller) տեսահոլովակում թուրքական տարբերակով ներկայացվում է «Ախթամարի» լեգենդը:
 
Պատմվում է Վանի Ոստան (ներկայում՝ Գևաշ) բնակավայրի մի հովվի  մասին, որը Վանա լճի Աղթամար կղզու գլխավոր քահանայի աղջկա` Թամարայի  հանդեպ ունեցած սիրո պատճառով  իր վախճանը գտնում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ:
 
Հովվի` Վանա լճի ջրերում խեղդվելուց հետո իրեն լճի կատաղի ալիքների մեջ է գցում նաև քահանայի աղջիկը` գեղեցկուհի Թամարը: 
 
«Պանդխտություն» տեսահոլովակի ռեժիսորը Մյուգե Մանուշն է:
 
Հիշեցնենք, որ թուրքական ալտերնատիվ ռոք խումը Եվրոպայում անցկացված երգի բազմաթիվ փառատոների դափնեկիր է:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play