Ucom Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների կորպորատիվ բաժանորդները կզանգեն Ռուսաստանի բոլոր ցանցեր ներառված րոպեներից

29-11-2019 17:54:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Ասյուհետ Ucom ընկերության Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների կորպորատիվ բաժանորդները կզանգեն Ռուսաստանի բոլոր ցանցեր համապատասխան սակագնային պլանում ներառված րոպեներից։ Ծառայությանը միանալու դեպքում բաժանորդները հնարավորություն կստանան մեկտեղելու 2 համար 1 SIM քարտում։ Հայկական համարը նախատեսված է տեղական գործընկերներին և հաճախորդներին զանգելու և նրանցից զանգեր ստանալու համար, իսկ
ռուսականը՝ ռուսաստանյան։ 
 
«Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության բաժանորդները կկարողանան օգտագործել մինչև 6000 ներառված րոպեները ոչ միայն տեղական և Ռուսաստանի Դաշնության բոլոր ցանցեր, այլև Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։ Ինչպես և անհատ բաժանորդները, մեր կորպորատիվ հաճախորդները նույնպես կարիք չունեն մտապահելու, թե նշյալ երկրների որ ցանցն են զանգում», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։  
 
Հավելենք, որ ներառված րոպեներն սպառելուց հետո բաժանորդները կարող են զանգել Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա 15 դրամ/րոպե սակագնով։ Հայաստանից դուրս, այդ թվում՝ նաև Ռուսաստանում գտնվելիս, բաժանորդները կօգտվեն ռոմինգից՝ համաձայն Ucom ռոմինգ ծառայության ընթացիկ սակագների և պայմանների: Այս առաջարկի շրջանակներում բաժանորդի ռուսական համարին ստացված զանգերը վերահասցեավորվում են SIM քարտի հայկական հեռախոսահամարին: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 446 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար