ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումն Արգենտինայի նորանշանակ ԱԳ նախարար հետ

11-12-2019 10:29:35   | Արգենտինա  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 9-ին Արգենտինայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ֆելիպե Սոլան (Felipe Solá) ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:
 


Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին հայ-արգենտինյան քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորեցին երկկողմ հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերը:
 
Գրիգոր Հովհաննիսյանը և Ֆելիպե Սոլան
մտքեր փոխանակեցին Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ և քննարկեցին առևտրատնտեսական կապերի առավել խորացման և ակտիվացման հեռանկարները: 
 
Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան, իր հիացմունքը հայտնելով հայ ժողովրդի հնագույն պատմության և իր ապագան կերտելու ունակության առնչությամբ, վերահաստատեց Հայաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և տնտեսական համագործակցությունն առավել սերտացնելու Արգենտինայի հանձնառությունը: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 431 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար