Էթյեն Մահչուփյանը՝ Ահմեթ Դավութօղլուի կուսակցության համահիմնադիր

13-12-2019 13:20:12   | Թուրքիա  |  Քաղաքական
Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր ներկայացրել է իր կողմից հիմնված նոր կուսակցությունը, ինչպես նաև կուսակցության հիմնադիր կազմին։
 


Ուշագրավ է, որ «Ապագա» (Gelecek Partisi) անվանումը կրող կուսակցության 154 համամահիմնադիրներից մեկը ազգությամբ հայ հրապարակախոս Էթյեն Մահչուփյանն է։ 
 
Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության
օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:  Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:
 
Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 846 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար