«Ներքին թշնամին նենգ է. վարչապետի հարազատների անվտանգության ապահովումն անհրաժեշտություն է». իրավապաշտպան


«Ներքին թշնամին նենգ է. վարչապետի հարազատների անվտանգության ապահովումն անհրաժեշտություն է». իրավապաշտպան

  • 19-12-2019 12:03:38   | Հայաստան  |  Իրավունք

ՊԵՏՔ ՉԷ ՀԱՎԱՍԱՐՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ՊԵՏՔ Է ՈՒՆԵԶՐԿԵԼ
 
Եթե նկատել էք, իմ հրապարակումներում ես շատ եմ անրադառնում նախկին ռեժիմի պարագլուխներին՝ Քոչարյանին, Սերժին, Աշոտյանին, Շարմազանովին և այլոց, բայց երբեք նրանց պաշտպանելու համար, չեմ քննադատում նրանց զավակներին և կանանց:
Որքան էլ որ այս խոսքերս կարող է շատերին դուր չգալ, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ տրամաբանական է որ որդին, կինը, դուստրը պետք է պայքարի իր ծնողի ազատության համար, հակառակը կարելի համարել անտրամաբանական և ոչ բարոյական:
Սա չի նշանակում, որ նախկին ռեժիմի պարագլուխների երեխաներին չի կարելի ընդհանրապես քննադատել: Նրանք անձեռնամխելի չեն և չեն կարող լինել, բայց նրանց պետք է քննադատել և թիրախավորել իրենց կատարած հանցանքների համար, այլ ոչ թե միայն ծննդի փաստով, կամ նրա համար որ պաշտպանում են իրենց ծնողին:
Ապրիլյան հեղափոխության հիմքը, շարժիչ ուժը եղել է Հույսը, Հավատը և սերը:
Այս երեքն են հաղթել չարին, սրանով ենք մենք տարբերվում նախկիններից :
Սերժիկը հետապնդվել է իմ ամբողջ ընտանիքին, առաջին և երկրորդ կարգի արյունակցական կապ ունեցող հարազատներիս, ընկերներիս և ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր գոնե մեկ անգամ բարևել են ինձ:
Բայց նույնիսկ այսքանից հետո, ես չեմ անրադառնում նրա աղջիկներին, կնոջը, հարազատներին, իրենց ծնողին պաշտպանելու պատճառով, անկախ այն հանգամանքից, որ բումերանգի տեզերական օրենքը, տվել է ինձ այդ իրավունքը:
Բայց ի տարբերություն ինձ, մեզ, ցեղասպանները չունեն բացարձակ և ոչ մի բարոյական նորմ, հանուն իրենց թալանածի պահպանման, կրկին թալանելու իրավունքի նրանք անցնում են ամեն ինչի վրայով:
Այսօր կրկին թիրախավորվել է Վարչապետի դուստրը, այն բանի համար, որ Պետական Պահպանության վարչությունը, 2018 թ-ին գնել է 2019 թ-ի արտադրության ավտոմեքենա, ( միայն տարիների հաջորդականության, այս տարբերությունը, արդեն ընդգծում է ցեղասպանների ողջ մառազմը ), որը անվտանգության նկատառումներով սպասարկում է Վարչապետի դստերը:
Բուն իմաստով Մարիամ Փաշինյանը թիրախավորված է ծննդյան փաստի հիմքով, նա Վարչապետի դուստրն է:
Համացանցում շատերը, կուլ տալով ցեղասպանների խայծը, քննարկում են կազմակերպել, թե արդյոք Մարիամ Փաշինյանին անվտանգության ապահովում անհրաժեշտ է թե ոչ:
Պատասխանեմ միանգամից, այո և ոչ միայն նրան, այլ Վարչապետի բոլոր հարազատներին:
Որովհետև այսօրվա մեր ներքին թշնամին զուրկ է նույնիսկ թուրքի գոյություն չունեցող արժեհամակարգից:
Նրանք նենգ են, մինչև կոկորդը արյան մեջ, հետդարձի ճանապարհ չունեն, պատրաստ են ցանկացած ստորության և հանուն իրենց ազգադավ նպատակների կգնան ցանկացած քայլի, որպեսզի ցավացնեն հեղափոխությանը, նրա առաջնորդին, արդյունքում նաև մեզ, հայ ժողովրդին:
Համացանցում կարծիքներ են հնչում, որ մենք նույնպես պետք է իրենց հետ վարվենք նույն կերպ, ծննդի փաստով թիրախավորենք նրանց զավակներին:
Կարծում եմ այս մոտեցումը նույնպես սխալ է:
Բացատրեմ ինչու:
Դրանով մենք ցեղասպաններին ցավ չենք պատճառի, նրանք ոչինչ չեն հասկանա, քանի որ նրանք զուրկ լինելով արժեքային համակարգից, ցավ չեն կարող ապրել իրենց զավակի համար: Քանի որ, հանրահայտ փաստ է, որ ցեղասպանները նման են այն վիրավոր շնաձկանը, որը կուլ տալով իր իսկ փորոտիքը հաճույք է ստանում դրանից:
Արդյունքում մենք կհավասարվենք նրանց մակարդակին և հաճույք կպատճառենք նրանց, իրենց իսկ զավակներին թիրախավորելով, որը անընդունելի է:
Միշտ ասել եմ, այժմ էլ կկրկնեմ:
Ցեղասպաններին պատժելու լավագույն միջոցը, դա նրանց ունեզրկումն է, քանի որ փողն է նրանց պատիվը, նամուսը, ծնողը, զավակը, հայրենիքը և ապրելու շարժիչ ուժը:
Զրկիր ցեղասպանին փողից և նա կզրկվի ամեն ինչից:
 
Իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play