32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ծանոթ կնոջ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու համար


32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ծանոթ կնոջ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու համար

  • 20-12-2019 14:30:26   | Լոռու մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն։
 
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի բնակիչը ծնված 1987թ.,  2019 թվականի հոկտեմբերի 7-ին' ժամը 23:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի իր բնակարանում, ծանոթ կնոջ հետ հացկերույթի ժամանակ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, բռունցքով հարվածել է վերջինիս դեմքի ձախ հատվածին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1987թ. ծնված Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
 
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play