Նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019-ի համար. արձանագրվել է տնտեսական ակտիվության 10.1 տոկոս ցուցանիշ. Նիկոլ Փաշինյան


Նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019-ի համար. արձանագրվել է տնտեսական ակտիվության 10.1 տոկոս ցուցանիշ. Նիկոլ Փաշինյան

  • 26-12-2019 12:51:54   | Հայաստան  |  Տնտեսություն

Նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019 թվականի համար, արձանագրվել է տնտեսական ակտիվության 10.1 տոկոս ցուցանիշ: 
 
Այս մասին դեկտեմբերի 26-ին կառավարության ամփոփիչ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տարին փակում են լավ տրամադրությամբ: 
 
«Երեկ Ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբեր ամսվա և 11 ամիսների տնտեսական ցուցանիշները։ Պետք է արձանագրել, որ նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019 թվականի համար, մասնավորապես տնտեսական ակտիվության 10.1 տոկոս ցուցանիշ ունենք, ապրանքների արտահանման աճ ունենք 25.7 տոկոսով, առևտրի շրջանառությունն աճել է 11.9,  ծառայությունների ծավալը՝ 11.6, շինարարությունը՝ 4.8 տոկոսով, և սա  նոյեմբերի ցուցանիշներն էին: 11 ամսվա արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.5 տոկոս է, արդյունաբերության աճը՝ 9.3 և արտահանման աճը՝ 9 տոկոս։ Սրանք իսկապես բավականին լավ ցուցանիշներ են»,- ներկայացրեց կառավարության ղեկավարը: 
 
Ն. Փաշինյանի խոսքերով՝ վերոնշյալ ցուցանիշները վկայում են, որ տնտեսական զագացման հիմքում իրենց կողմից դրված գաղափարախոսությունը ռեալ աշխատում է Հայաստանում: 
 
Էկոնոիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն իր հերթին ևս մի քանի ցուցանիշ ներկայացրեց. 
 
«Ինչպես տարեսկզբին ակնկալում էինք, ունենք շատ դրական զարգացումներ արտահանման ապրանքների որոշ խմբերում: 11 ամիսների ընթացքում մենք ունենք կոնյակի արտահանման աճ մոտ 27 տոկոսով, համարում ենք սա շատ կարևոր, որովհետև ուղիղ ձևով ապահովվում է նաև մեր գյուղատնտեսական ոլորտի զարգացումը, կարծում ենք, որ առաջիկա տարիների ընթացքում այս ուղղությամբ զարգացումները շարունակվելու են՝ հատկապես նկատի ունենալով, որ գինիների արտահանումն այս 11 ամիսների ընթացքում հանրագումարով աճել է 50 տոկոսով»: 
 
Տ. Խաչատրյանի փոխանցմամբ՝ նախորդ վերջին երկու տարիների ընթացքում զարգացման որոշ միտումներ արդեն նկատելի են եղել, սակայն այս տարի արձանագրվել է 24 միլիոն դոլար ընդհանուր արժեքով գինիների արտահանում, ինչը 50 տոկոսով ավելին է, քան 2018-ի ցուցանիշը:  
 
Նախարարը նաև տեղեկացրեց, որ 75 տոկոսով աճել է մրգային գինիների աճը: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play