Հայ-վրացական սահմանին 7 օր առաջ բռնկված հրդեհի շիջման աշխատանքները շարունակվում են


Հայ-վրացական սահմանին 7 օր առաջ բռնկված հրդեհի շիջման աշխատանքները շարունակվում են

  • 30-12-2019 11:18:59   | Հայաստան  |  Հասարակություն



Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:05-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 5 փրկարար ծառայող:
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք:
 
Հրդեհը մեկուսացվել է ս. թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածք (2 հա չորացած ծառեր)։ Երեկվա դրությամբ՝ կա ծխացող մեկ օջախ: Ժամը 17։05-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play