Թուրքական կայքն Արարատ լեռան շքեղ տեսարանն անվանել է «հարսի քող»


Թուրքական կայքն Արարատ լեռան շքեղ տեսարանն անվանել է «հարսի քող»

  • 09-01-2020 15:56:10   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը



ermenihaber.am Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, գրեթե ամբողջովին ձյունապատվել ու ճերմակել է։
 
Ձյունապատումից հետո դեկտեմբերի 27-ի միջօրեին եղանակն արևային է եղել, և հանկարծակի հրաշալի տեսարան է բացվել: Արարատի գագաթին հավաքված ամպերը լեռան գագաթի ձև են ստացել: Տեսարանը ֆիքսած թուրքական լրատվամիջոցը այն բնութագրել է որպես «հարսի քող»:
 
Հայաստանի պետական սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատը 2000 մետրից սկսած մինչև գագաթ պատվել է ձյունով։ 
 
Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»։ 
 
Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են Աղրը դաղ: Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play