Ուզբկեստանը Ղրղզստանի սահմանին կառուցում է արգելափակիչ<br /> շինություններ<br />


Ուզբկեստանը Ղրղզստանի սահմանին կառուցում է արգելափակիչ
շինություններ

  • 10-06-2009 17:25:00   | Ղրղզստան  |  Միջազգային
ԲԻՇՔԵԿ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուզբեկստանը սկսել է Ղրղզստանի հետ սահմանի որոշ տեղամասերում արգելափակիչ շինություններ կառուցել: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել են ղրղզական սահմանապահ ծառայությունում, որի աշխատակիցների տեղեկատվության համաձայն, ուզբեկական կողմը սկսել է խրամատներ փորել առանց ղրղզական ներկայացուցիչներին տեղյակ պահելու: Ղրղզստանում անվտանգության փորձագետների մեծ մասը ուզբեկա-ղրղզական սահմանում Ուզբեկստանի կողմից արգելափակիչ շինությունների կառուցումը կապում է մայիսի 25-ից 26-ի գիշերը Խանաբադ եւ Անդիժան քաղաքներում տեղ գտած իրադարձությունների հետ: Ըստ Ուզբեկստանի գլխավոր դատախազության վարկածի, Խանաբադում 2-3 հոգանոց հանցախումբը զինված հարձակում է գործել միլիցիայի բլոկ-պոստի վրա, որի ժամանակ զոհվել է պահակակետի մի աշխատակից եւ վիրավորել հարձակվողներից մեկը: Իսկ Անդիժանում մահապարտի իրականացրած հարձակման հետեւանքով հետեւանքով զոհվել է մեկ միլիցիոներ եւ մի քանի քաղաքացիական անձինք վիրավորվել են: Տաշքենդում պնդում են, որ զինված բանդիտները ուզբեկական տարածք են անցել հարեւան Ղրղզստանից: Բիշքեկում այդ վարկածը կտրականապես ժխտում են:
Նոյյան տապան  -   Միջազգային