Ուզբկեստանը Ղրղզստանի սահմանին կառուցում է արգելափակիչ<br /> շինութիւններ<br />


Ուզբկեստանը Ղրղզստանի սահմանին կառուցում է արգելափակիչ
շինութիւններ

  • 10-06-2009 17:25:00   |   |  Միջազգային
ԲԻՇՔԷԿ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուզբեկստանը սկսել է Ղրղզստանի հետ սահմանի որոշ տեղամասերում արգելափակիչ շինութիւններ կառուցել: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել են ղրղզական սահմանապահ ծառայութիւնում, որի աշխատակիցների տեղեկատուութեան համաձայն, ուզբեկական կողմը սկսել է խրամատներ փորել առանց ղրղզական ներկայացուցիչներին տեղեակ պահելու: Ղրղզստանում անվտանգութեան փորձագէտների մեծ մասը ուզբեկա-ղրղզական սահմանում Ուզբեկստանի կողմից արգելափակիչ շինութիւնների կառուցումը կապում է մայիսի 25-ից 26-ի գիշերը Խանաբադ եւ Անդիժան քաղաքներում տեղ գտած իրադարձութիւնների հետ: Ըստ Ուզբեկստանի գլխաւոր դատախազութեան վարկածի, Խանաբադում 2-3 հոգանոց յանցախումբը զինուած յարձակում է գործել միլիցիայի բլոկ-պոստի վրայ, որի ժամանակ զոհուել է պահակակէտի մի աշխատակից եւ վիրաւորել հարձակւողներից մէկը: Իսկ Անդիժանում մահապարտի իրականացրած յարձակման հետեւանքով հետեւանքով զոհուել է մէկ միլիցիոներ եւ մի քանի քաղաքացիական անձինք վիրաւորուել են: Տաշքենդում պնդում են, որ զինուած բանդիտները ուզբեկական տարածք են անցել հարեւան Ղրղզստանից: Բիշքէկում այդ վարկածը կտրականապէս ժխտում են:
  -   Միջազգային