ԱՄՆ-ում ֆաբրիկայում տեղի ունեցած պայթյունից տուժել է ավելի<br /> քան 40 մարդ<br />


ԱՄՆ-ում ֆաբրիկայում տեղի ունեցած պայթյունից տուժել է ավելի
քան 40 մարդ

  • 10-06-2009 17:24:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ վթար է տեղի ունեցել Հյուսիսային Կարոլինա նահանգի Գարներ բնակավայրի KonAgroFoods սննդիմթերքի ֆաբրիկայում: Արդյունքում տուժել է 41 մարդ: Հիմնականում մարդիկ այրվածքներ են ստացել, թունավորվել թունավոր գոլորշիներից եւ շմոլ գազից: Ընդ որում, չորս մարդու վիճակը բժիշկները գնահատում են ճգնաժամային: Վթարի պահին, որը, ըստ որոշ տվյալների, ուղեկցվել է պայթյունով, ֆաբրիկայում եղել է մոտ 300 մարդ: Պարզվել է նրանց բոլորի գտնվելու վայրը, բացի երեք աշխատակիցներից, որոնց որոնումները շարունակվում են:
Նոյյան տապան  -   Միջազգային