Ընդդիմադիր դաշտում իրենց տեղն ունենալու պայքարում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի շանսերն ամենափոքրն են. Կարեն Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ընդդիմադիր դաշտում իրենց տեղն ունենալու պայքարում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի շանսերն ամենափոքրն են. Կարեն Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 13-01-2020 13:38:16   | Հայաստան  |  Քաղաքական



Բոլոր այն ուժերը, որոնք ասոցացվելու են նախկին երեք նախագահների հետ, մոտական ժամանակներում որևէ շանչս չունեն: 
 
Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին: 
 
Ըստ նրա՝ 2018 թվականից հետո Հայաստանում ընդդիմադիր դաշտն ամայացած էր, իսկ այժմ այդ դաշտում իրենց տեղն ունենալու համար պայքարում են ինչպես խորհրդարանական երկու, այնպես էլ արտախորհրդարանական ուժերը: 
 
Կ. Քոչարյանի խոսքերով՝ արտախորհրդարանական ուժերը շատ բազմազան են, հետևբար տարբեր են նաև նրանց հնարավորություններն ընդդիմադիր դաշտում իրենց տեղն ունենալու առումով: 
 
«Խոսքը և նախկին իշխանությունում եղած Հանրապետական-Դաշնակցության մասին է, որոնց շանսերը ես կարծում եմ՝ ամենափոքրն են այդ պայքարում՝ ելնելով և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պայմաններից, որովհետև նախ դեռ շատ թարմ է հասարակության հիշողությունն այդ ուժերի նկատմամբ, և երկրորդը՝ իրենք չեն շտապում ռեբրենդինգ լինել: Բայց բավականին ակտիվ են նոր ուժերը, որոնք հասարակության լայն զանգվածներին առայժմ այդքան էլ չեն երևում»,- նկատեց քաղտեխնոլոգը:
 
Նրա կարծիքով՝ ընդդիմադիր դաշտում չկա խարիզմատիկ լիդեր, և միայն Արթուր Վանեցյանն է քիչ թե շատ նկատելի ու ունի մեծ շանսեր, եթե մտնի քաղաքականություն: 
 
Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ է հայտարարել, որ եթե արտախորհրդարանական ընտրություններ լինեն, ապա ինքն էլ կմասնակցի, Կ. Քոչարյանն ընդգծեց, որ Հանրապետականի և Դաշնակցության հնարավորությունների մասին իր ասածը վերաբերում է նաև Ռ. Քոչարյանին: 
 
«Ռ. Քոչարյանն այս պահին ավելի շատ պայքարում է իր ազատության համար, քան որևիցե քաղաքական նպատակների: Սա է կարծում եմ՝ Ռ. Քոչարյանի նպատակն այս պահին»,- նշեց բանախոսը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play