Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են Ա-330-ի 41 զոհվածների<br /> մարմինները<br />


Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են Ա-330-ի 41 զոհվածների
մարմինները

  • 10-06-2009 17:15:00   | Բրազիլիա  |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Որոնողական ջոկատները հայտնաբերել են «Էյր Ֆրանս» ֆրանսիական ավիաընկերության Ատլանտյան օվկիանոսում հունիսի 1-ին անհետացած Ա330 ինքնաթիռի զոհված 41 ուղեւորների մարմինները, տեղեկացրել են Բրազիլիայի ՌՕՈՒ եւ ՌԾՈՒ ներկայացուցիչները: Վաղօրոք հաղորդվել էր ինքնաթիռում եղած 228 մարդուց 28 զոհվածների մարմինները հայտնաբերելու մասին: «Էյր Ֆրանսի» 447 չվերթը օդ էր բարձրացել Ռիո դե Ժանեյրոյի միջազգային օդանավակայանից եւ պետք է վայրէջք կատարեր Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում: Ինքնաթիռի հետ կապը խզվել էր թռիչքից չորս ժամ անց, երբ օդանավը գտնվում էր Ատլանտյան օվկիանոսի վրա: Այս աղետը ամենախոշորն էր «Էյր Ֆրանսի» 75-ամյա պատմության ընթացքում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play