Պուտինը հունվարի 16-ին կհանդիպի սահմանադրական փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի հետ


Պուտինը հունվարի 16-ին կհանդիպի սահմանադրական փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի հետ

  • 16-01-2020 12:57:54   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Tert.am   ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի սահմանադրական փոփոխությունների առաջարկները պատրաստող աշխատանքային խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
 
Դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիշասը հստակեցրել է, որ առաջին աշխատանքային խորհրդակցությունը տեղի կունենա հունվարի 17-ին, իսկ այսօր տեղի կունենա հիմնադիր նիստը:
 
Աշխատանքային խմբում ներառված է 75 մարդ: Խմբի համանախագահներ են նշանակվել Անդրեյ Կլիշասը, Պետդումայի պետականաշինության և օրենսդրական հանձնաժողովի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Թալիա Խաբրիևան, որը նաև Կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի տնօրենն է:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play